Մելբուռնում քիչ առաջ ավարտվեց տարվա ամենասպասված ու պահանջված մրցաշարերից մեկը՝ Ավստրալիայի բաց առաջնությունը։
Եզրափակչում միմյանց դեմ մրցում էին 22-ամյա 1-ին ռակետ Կառլոս Ալկարասն ու 38-ամյա 4-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը։ Թենիսիստները պարզապես հիանակի ժամեր պարգեւեցին երկրպագուներին։
Առաջին սեթում մեծ առավելություն ուներ Ջոկովիչն ու հաղթեց 6։2 հաշվով։ Երկրորդում իսպանացին սկսեց զգալ խաղն ու աստիճանաբար ճնշում գործադրել մրցակցի վրա՝ ստիպելով վերջինիս սխալվել։ Արդյունքում Ալկարասը հաղթեց 6։2 հաշվով։
Ալկարասն առավելություն ստացավ նաեւ 3-րդ սեթում, որն ավելի լի էր պայքարով ու հետաքրքիր նետումներով՝ 6։3։ Չորրորդում սերբ թենիսիստը չնայած զգացվող հոգնածությանը, իսկական կռիվ տվեց ու մինչեւ վերջ ձգտում էր իր օգտին ավարտել սեթը։ Սակայն երիտասարդ Ալկարասը շատ ավելի լավ գործեց ու հաղթեց 7։5 հաշվով։
Նա առաջին անգամ նվաճեց Ավստրալիան օփենի հաղթողի կոչումը, մինչդեռ Ջոկովիչը նախկինում դա արեն է 10 անգամ։




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: