Հունվար 22, 2025
602 դիտում

IWF-ի կոնգրեսը հաստատել է․ 2027-ի ծանրամարտի ԱԱ-ն կկայանա Երեւանում


Լուսանկարը` Մեդիամաքս


Մանամայում, որտեղ վաղը մեկնարկելու է ծանրամարտի Աշխարհի առաջնությունը, կայացել է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսը։

Բազում հարցերին զուգահեռ ներկայացվել են նաեւ առաջիկա Աշխարհի առաջնություններն ընդունող երկրների առաջարկները։

Հաստատվել է, որ 2025 թվականի պատանիների եւ երիտասարդների ԱԱ-ն ընդունելու է Լիման (Պերու)։ Իսկ ահա մեծահասակների 2025, 2026 եւ 2027 թվականների առաջնությունները կկայանան համապատասխանաբար Ֆյորդեում (Նորվեգիա), Նինբոյում (Չինաստան) եւ Երեւանում (Հայաստան)։

Ավելի վաղ IWF-ի գործադիր խորհուրդն առաջարկել էր 2025-ի հունիսից սկսած ծանրամարտի քաշային կարգերում փոփոխություններ կատարել։ Ըստ առաջարկի՝ տղամարդիկ հանդես կգան 60 կգ, 65 կգ, 71 կգ, 79 կգ, 88 կգ, 98 կգ, 110 կգ, +110 կգ, իսկ կանայք՝ 48 կգ, 53 կգ, 58 կգ, 63 կգ, 69 կգ, 77 կգ, 86 կգ եւ +86 կգ քաշերում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին