Դեկտեմբեր 27, 2024
303 դիտում

Աննա Ամրոյանը նվաճել է Մ-20 տ. Եվրոպայի չեմպիոնի կոչումը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մ-20 տարեկանների Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Աննա Ամրոյանը (76 կգ) դարձել է նույն տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոն։

Նա պոկել է 100 կգ եւ հրել 128-ը, երկամարտի 228 կգ-ով ծանրորդն առաջին տեղն է գրավել։ Նա 1 կգ-ով շրջանցել է երկրորդ տեղը զբաղեցրած մոլդովացի մրցակցին։ 

 

Իսկ պատանեկան Օլիմպիական խաղերի հաղթող Կարեն Մարգարյանը Լեհաստանում բրոնզե մեդալ է նվաճել Մ-23 տարեկանների պայքարում։

 

Լուսանկարը` Մեդիամաքս

Մինչեւ 81 կգ քաշային կարգում նա 333 կգ արդյունքով կանգնել է պատվոհարթակի 3-րդ աստիճանին։ Ծանրորդը պոկել է 150 կգ եւ հրել 183, ինչն էլ բավական է եղել մեդալակիր դառնալու համար։ 325 կգ-ով հաղթողի կոչումը նվաճել է Ավստրիան ներկայացնող Հմայակ Միսակյանը։

 

Ավելի վաղ ԵԱ-ում 1-ին տեղն են զբաղեցրել Ժորա Գրիգորյանը (55 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գառնիկ Չոլակյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Ռաֆիկ Մինասյանն (61 կգ) արծաթե մեդալ է նվաճել, իսկ Մարտին Պողոսյանը (73 կգ)՝ բրոնզե:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին