Հոկտեմբեր 21, 2025
177 դիտում

Իրական հեքիաթ. 1500 բնակչություն ունեցող գյուղի ակումբը դարձել է Շվեդիայի չեմպիոն


Լուսանկարը` Mjällby AIF

Լուսանկարը` Mjällby AIF

Լուսանկարը` Mjällby AIF


«Մյոլբյու» ֆուտբոլային ակումբն առաջին անգամ դարձել է Շվեդիայի չեմպիոն:

Թիմը առաջնության 27-րդ տուրում 2:0 հաշվով հաղթել է «Գեթեբորդ»-ին ու ոսկե մեդալակիր դարձել: Ակումբը 59-ամյա Անդերս Տորստենսոնի գլխավորությամբ վաստակել է 66 միավոր ու առաջնության ավարտից 3 տուր առաջ ապահովել չեմպիոնությունը:



«Անգամ չգիտեմ ինչ ասել: Ինձ երբեք այսքան լավ չեմ զգացել: Սա այն է, հանուն ինչի ապրում ես: Ամեն ինչ անիրական է թվում»,- հաղթանակից հետո ասել է թիմի դարպասապահ Նոել Տորնկվիստը:

«Մյոլբյու»-ն իր գործունեությունը ծավալում է մոտ 1500 բնակչություն ունեցող ձկնորսական Հելլեվիկ գյուղին:

Նախորդ մրցաշրջանում ակումբն առաջնությունում 5-րդ տեղն է զբաղեցրել, իսկ նախորդ տարի Շվեդիայի գավաթում հասել եզրափակիչ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին