Հոկտեմբեր 21, 2025
107 դիտում

Կարեն Խաչանովի անհաջող շրջանը. Նա 5-րդ անընդմեջ պարտությունն է կրել


Լուսանկարը` Getty Images


Կարեն Խաչանովը ծանր շրջափուլ է ապրում իր կարiերայում:

Երեկ նա Վիենայի մրցաշարի մեկնարկում 3:6, 7:5, 4:6 հաշվով պարտություն է կրել հոլանդացի Տալլոն Գրիկսպորից:

Սա նրա 5-րդ անընդմեջ պարտությունն էր: Խաչանովի համար անհաջող շրջանը սկսվել է օգոստոսից, նախ նա ԱՄՆ-ի բաց առաջնության երկրորդ շրջանում զիջել է լեհ Կամիլ Մեյխշակին, ապա դուրս մնացել Պեկինի, Շանհայի եւ Ալմաթիի մրցաշարերից:

Երեկ հրապարակված ATP-ի վարկանշային աղյուսակում էլ թենիսիստը դուրս է մնացել լավագույն 10-յակից ու նահանջել 13-րդ հորիզոնականը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին