Հոկտեմբեր 21, 2025
184 դիտում

Մ-23 տ. Աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ կմտնի եւս 4 հայ ըմբիշ


Լուսանկարը` UWW


Նովի Սադում շարունակվող Մ-23 տարեկանների Աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ է մտնելու եւս 4 հունահռոմեական ոճի ըմբիշ:

Արայիկ Թոփալյանը (55 կգ) որակավորման փուլում մրցելու է վենեսուելացի Դիեյմեր Ռոսալ Ամունդարայը, Ռուբեն Միրանյանը (67 կգ) նույն փուլում հանդիպելու է Իմեդ Խուժադժեի (Ուկրաինա) հետ:

Գասպար Տերտերյանի (72 կգ) մրցակիցն է լինելու շվեդ Սիմոն Քրիստեր Բորկենհագենը, իսկ Արշակ Գեղամյանինը (97 կգ)՝ Նաման Նամանը (Հնդկաստան):

Երեկ Ռազմիկ Քուրդյանը (130 կգ) դուրս է եկել կիսաեզրափակիչ ու այսօր ոսկե մեդալի համար մրցելու է իրանցի Ֆարդին Շաբան Հեդայաթիի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին