Սեպտեմբեր 08, 2024
756 դիտում

Ծանրամարտի երիտասարդական թիմն առաջին մեդալն է նվաճել ԱԱ-ում


Լուսանկարը` Մեդիամաքս


Պերուի մայրաքաղաք Լիմայում մեկնարկել է ծանրամարտի երիտասարդական Աշխարհի առաջնությունը։

Հայաստանի ընտրանին նվաճել է առաջին մեդալը։ Մինչեւ 61 կգ քաշային կարգում Հովհաննես Հովհաննիսյանը պոկել է 108, հրել՝ 134 կգ ծանրաձող։ Երկամարտի 242 կգ արդյունքով Հովհաննիսյանը նվաճել է արծաթե մեդալ։

Նա ընդամենը 2 կգ է զիջել Աշխարհի ոսկե մեդալակիր դարձած Դիոնանխել Վարգասին (Վենեսուելա)։

ԱԱ-ում հանդես են գալու նաեւ Մերի Միսակյանը (64 կգ), Սերյոժա Բարսեղյանը (73 կգ), Աշոտ Գասպարյանը (81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (89 կգ) եւ Գագիկ Մկրտչյանը (+102 կգ)։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին