Սոֆիայում ընթացող Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում այսօր Հայաստանի համար հագեցած օր է։
Մինչեւ 109 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր ԵԱ-ի գործող բրոնզե մեդալակիր Պետրոս Պետրոսյանը։ Ցավոք, բայց 22-ամյա հայ ծանրորդը պոկում վարժության հենց առաջին մոտեցման ժամանակ վնասվածք ստացավ։ Բժշկական կազմը որոշեց հրաժարվել հետագա ելույթներից։
Ըստ ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի՝ նա չի մասնակցի նաեւ հրում վարժությունում, իսկ մրցումները դեռ շարունակվում են։
Այսօր 22։00-ից պայքարի են դուրս գալու Հռիփսիմե Խուրշուդյանը եւ Տաթեւ Հակոբյանը, նրանք երկուսն էլ պայքարելու են 87 կգ քաշային կարգում։



















