Հուլիս 27, 2024
724 դիտում

ԱՄՆ-ի ծանրամարտի հավաքականը մասնակցում է Եվրոպայի առաջնությանը


Լուսանկարը` USA Weightlifting


Սոֆիայում ընթացող ծանրամարտի վարկանշային Եվրոպայի առաջնությանը մասնակցում է նաեւ ԱՄՆ-ի հավաքականը:


Ամերիկացիները որոշել են քաղաքական իրավիճակով պայմանավորված բաց թողնել փետրվարի 23-29-ը Վենեսուելայում կայանալիք Պանամերիկյան առաջնությունը: Insidethegames.biz-ը հայտնում է, որ ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան թույլ է տվել ԱՄՆ-ի ընտրանուն հանդես գալ ԵԱ-ում:

Մի քանի ամերիկացի մարզիկներ հայերի մրցակիցներն են լինելու: Մինչեւ 89 կգ քաշային կարգում, որտեղ ներկայացված է Անդրանիկ Կարապետյանը, ելույթ է ունենալու Նաթան Դեմրոնը, 81-ում՝ Մարթա Ռոջերսը (Լիանա Գյուրջյան), 102-ում՝ Ռայան Սեսթերը (Գարիկ Կարապետյան, Սամվել Գասպարյան), +109-ում՝ Քեյն Ուիլքեսը, Ալեխանդրո Մեդինան (Վարազդատ Լալայան, Սիմոն Մարտիրոսյան):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին