Նոյեմբեր 03, 2024
1087 դիտում

Հոկտեմբերի 16-ը կնշվի որպես ծանրամարտի համաշխարհային օր


Լուսանկարը` Մեդիամաքս


2026 թվականի ծանրամարտի Աշխարհի առաջնությունը կայանալու է չինական Նինբո քաղաքում, այդ մասին որոշում է կայացվել Դոհայում անցկացված IWF-ի գործկոմի ժամանակ:

2025 թվականի Աշխարհի երիտասարդական առաջնությունը անցկացվելու է Լիմայում, իսկ պատանիներինը՝ Տաշքենդում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2024 թվականի մեծահասակների ԱԱ-ն ընդունելու է Բահրեյնը, իսկ 2025-ինը՝ Ֆյորդեն:

Գործկոմի որոշմամբ՝ հոկտեմբերի 16-ը կնշվի որպես ծանրամարտի համաշխարհային օր, քանի որ 2023 թ. ՄՕԿ-ը որոշեց վերականգնել մարզաձեւը 2028 թ. Լոս Անջելեսում կայանալիք Օլիմպիական խաղերի ծրագրում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին