Հուլիս 27, 2024
5609 դիտում

Հայ ծանրորդները դեկտեմբերի 4-ից հանդես կգան վարկանշային Գրան Պրիում


Լուսանկարը` Մեդիամաքս


Դեկտեմբերի 4-14-ը Դոհայում կայանալու է ծանրամարտի Գրան Պրի մրցաշար, որը հանդիսանում է Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանշային մրցաշարերից մեկը։

Աշխարհի ուժեղագույն ծանրորդները պայքարելու են ոչ միայն մեդալների, այլ նաեւ վարկանշային միավորների համար։

Միջազգային ֆեդերացիան ներկայացրել է հավաքականների հայտերը, որոնց թվում է նաեւ Հայաստանը։ Ըստ դրա՝ Դոհայում հանդես է գալու 10 մարզիկ։

Կանանց թիմում Արտաշես Ներսիսյանն ընդգրկել է Ալեքսանդրա Գրիգորյանին (59 կգ), Տաթեւ Հակոբյանին ու Լիանա Գյուրջյանին (81 կգ), Հռիփսիմե Խուրշուդյանին (87 կգ)։

Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ հանդես են գալու Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Գարիկ Կարապետյանը եւ Սամվել Գասպարյանը (102 կգ), Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ)։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին