Հայաստանի ծանրամարտի հավաքականն ավարտել է ելույթներն Էր Ռիադում տեղի ունեցած Աշխարհի առաջնությունում։
Վերջինը հարթակ են դուրս եկել գերծանր քաշային ծանրորդները, որոնց պայքարին հետեւելը նորից հետաքրիր ու դիտարժան է եղել։
Սիմոն Մարտիրոսյանը պոկումը սկսել է 195 կգ-ից, ապա շատ հանգիստ գլխավերեւում պահել նաեւ 200 կգ-ը, իսկ 205-ը գրանցել չի ստացվել։
Լուսանկարը` Մեդիամաքս
Վարազդատ Լալայանը պոկել է 205 ու 212 կգ, 217 կգ-ոց մոտեցումն անհաջող է եղել։ Նա պոկումում փոքր բրոնզե մեդալ է նվաճել, իսկ արծաթե մեդալակիր 213 կգ-ով դարձել է Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը։ Առաջինն, ինչպես միշտ, վրացի Լաշա Տալախաձեն էր 220-ով։
Հրման առաջին հաջող մոտեցմամբ Մարտիրոսյանը պահել է 240 կգ ու միանգամից 10 կգ ավելացրել՝ այն էլ բարձրացնելով ու նվաճելով վարժության փոքր արծաթե մեդալ։ 450 կգ-ով ծանրորդն ելույթն ավարտել է 5-րդ տեղում։

Լուսանկարը` IWF
Լալայանը նախ իրեն 242 կգ-ն է ենթարկել, ապա նաեւ՝ 248-ը։ Նա 460 կգ-ով Աշխարհի կրկնակի արծաթե մեդալակիր է դարձել։

Լուսանկարը` Մեդիամաքս
Մինասյանը հրել է 246 կգ ու երկամարտի 459-ով 3-րդ տեղը գրավել, Աշխարհի 7-ակի չեմպիոն 473 կգ-ով դարձել է Տալախաձեն։
Ավելի վաղ Հայաստանի հավաքականի կազմում բրոնզե մեդալ էր ապահովել Գոռ Սահակյանը (67 կգ)։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: