822 դիտում

Երեւանյան ԵԱ-ի կազմակերպման համար հատկացվել է 1 մլրդ 100 մլն դրամ


Լուսանկարը` Մեդիամաքս


Ապրիլի 15-23-ը Երեւանն ընդունելու է Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը:

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնի է դարձել, որ վաղը Հյուսիսային պողոտայում կտրվի առաջնության հետհաշվարկի մեկնարկը: Ըստ նախնական հայտերի՝ մասնակցելու են 40 երկիր 500 մարզիկներ:


ԿԳՄՍ-ի փոխնախարար Կարեն Գիլոյանն ասել է, որ նախապատրաստական աշխատանքները հաջող են ընթանում, ամենօրյա կապի մեջ են եվրոպական ֆեդերացիայի հետ:

Մոտ ժամանակներս կլինի առաջնության տոմսերի վաճառքը, որոնք, ըստ ամենայնի, կարժենան 1000-10000 դրամ: Առաջնությունը կազմակերպելու համար պետբյուջեից այս պահին տրամադրվել է արդեն 1 մլրդ 100 մլն դրամ:


«Հայաստանի հավաքականները հանդես են գալու ամբողջական կազմերով: Կանանց ու տղամարդկանց պայքարում առնվազն երեք ոսկե մեդալ ենք ակնկալում: Հուսանք այն թերությունները, որոնք նախորդ տարի եղան բռնցքամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ, այս անգամ կշտկենք»,-ասել է Գիլոյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին