Թբիլիսիում կայացել է պարա ծանրամարտի Աշխարհի գավաթի խաղարկությունը։
Երիտասարդների պայքարում Խորեն Ծատուրյանը (59 կգ) 135 կգ արդյունքով գրավել է առաջին տեղը։ Արթուր Բաբայանը 122 կգ-ով նվաճել է ոսկե մեդալ եւ սահմանել ռեկորդ։
Նա մեծահասակների խմբում 237 կգ բարձրացրած քաշերի հանրագումարի հաշվարկով բրոնզե մեդալակիր է։ Նույն արդյունքով երիտասարդների խմբում գրավել երկրորդ հորիզոնականը։ Արտյոմ Մուխսյանը (72 կգ) նվաճել է երկու ոսկի։
Պատանիների պայքարում Ռաֆայել Համազասպյանը (49 կգ) 106 կգ եւ 206 կգ քաշերով նվաճել է երկու ոսկե մեդալ՝ գրանցելով նաեւ Եվրոպայի ռեկորդ: Կրկին պատանիների մեջ Կարինե Մանուկյանը (79կգ) ելույթն ավարտել է առաջին հորիզոնականում, հայտնում են Հայաստանի պարալիմպիկ կոմիտեից։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: