24-րդ ռակետ Կարեն Խաչանովը շարունակում է հաջող հանդես գալ Հռոմի Մասթերսում։
Նա երրորդ շրջանում հանդիպել է իտալացի Ֆրանչեսկո Պասարոյին ու հաղթել 6։3, 6։0 հաշվով։
«Ինձ հիմա շատ են պետք նման մրցաշարեր, որպեսզի ավելի շատ հանդիպումներ անցկացնեմ ու պահեմ ռիթմը։ Մարզավիճակ հավաքում ես հենց նման ծանրաբեռնվածության պարագայում։ Դրա համար Հռոմի մրցաշարում հանդես գալը բավական լավ է ինձ համար»,-ասել է հայազգի թենիսիստը։
Մասթերսի 4-րդ շրջանում Խաչանովի մրցակիցը լինելու է Կառլոս Ալկարասը։ Հանդիպումը կայանալու է մայիսի 13-ին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: