Ապրիլ 20, 2024
1023 դիտում

Կանանց ծանրամարտի հավաքականը մարզումներ է անցկացնում Աբովյանում


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի կանանց ծանրամարտի ընտրանին մինչեւ հունվարի 29-ը հավաք է անցկացնում Աբովյանում:


Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ մարզումներին մասնակցում է 15 ծանրորդ, որոնք ներկայացնում են երեք տարբեր տարիքային խմբեր:

Պատանիները պատրաստվում են մարտին կայանալիք Աշխարհի առաջնությանը, իսկ մեծահասակները՝ Երեւանում սպասվող Եվրոպայի վարկանշային առաջնությանը:

Մինչ առաջնության մեկնարկները կանանց ընտրանին եւս մի քանի հավաքներ է ունենալու, հայտնում է ՀԱՕԿ-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին