Ապրիլ 20, 2024
2450 դիտում

Ծանրորդները սկսել են պատրաստվել երեւանյան Եվրոպայի առաջնությանը


Լուսանկարը` Մեդիամաքս


Ծանրորդները տարվա առաջին ուսումնամարզական հավաքը սկսել են Օլիմպավանում, որտեղ մնալու են 2 շաբաթ:

Մարզումներին ընդգրկված են 18 ծանրորդներ, որոնց թվում են Սիմոն Մարտիրոսյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Կարեն Մարգարյանը, Ռաֆիկ Հարությունյանը, Հակոբ Մկրտչյանը, Սամվել Գասպարյանը, Արա Աղանյանը, Վարզադատ Լալայանը եւ ուրիշներ, հայտնում է ՀԱՕԿ-ը:

Հավաքականը պատրաստվում է ապրիլի 15-23-ը Երեւանում կայանալիք Եվրոպայի վարկանշային առաջնությանը, որում հանդես է գալու ամբողջական կազմով:

«Մեր ծանրորդների ելույթների համար մեծ պատասխանատվություն ենք կրելու մարզասերների առջեւ, քանի որ նրանք են մեր հիմնական քննադատները: Մարզումներում ուշադրության կենտրոնում պետք է պահենք տղաների հետ տարվող անհատական աշխատանքները,- ասել է ընտրանու գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին