Հակոբ Մկրտչյանն ու Սիմոն Մարտիրոսյանը բաց թողեցին այս տարվա Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը բացատրել է, թե ինչու նրանք հայտավորված չեն եղել ԵԱ-ում:
«Հայաստանի առաջնությունում Հակոբն առանց իմ իմացության փոխել էր քաշային կարգն ու հանդես եկել 89 կգ-ում: Նա այս քաշում այլեւս անելիք չունի եւ իրեն լավ կզգա 96-ում, որտեղ արդեն բավական լավ արդյունքեր էր ցույց տալիս:
Նրա փոխարեն մենք Տիրանա տարանք երիտասարդ Վարդան Մանուկյանին, որը 0 ստացավ: Ընդունում եմ, որ սա մարզչական սխալ էր, եւ Հակոբը պետք է մասնակցեր ԵԱ-ին:
Անցած տարվա Աշխարհի առաջնությունից հետո խոսեցինք Սիմոնի հետ ու եկանք այն մտքին, որ նա պետք է տեղափոխվի գերծանր քաշային կարգ: Այս կարճ ժամանակում նա չէր կարող շրջանցել Գոռ Մինասյանին ու Վարազդատ Լալայանին, բացի այդ էլ վնասվածքներ ուներ:
Նա մեր առաջատար մարզիկներից է, կշարունակի մարզվել ու պատրաստվել Աշխարհի առաջնությանը»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: