6500 դիտում

Հայաստանի ծանրամարտի հավաքականը ԵԱ-ում գրավել է 2-րդ տեղը


Լուսանկարը` Գոռ Մինասյանի արխիվից


Տիրանայում երեկ ավարտվել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

Ինչպես հայտնում է ՀԱՕԿ-ը, Հայաստանի հավաքականը թիմային պայքարում գրավել է 2-րդ տեղը:

Փաշիկ Ալավերդյանի թիմից չեմպիոններ են դարձել Ռաֆիկ Հարությունյանն (81 կգ) ու Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), արծաթե մեդալակիրները Արա Աղանյանը (96 կգ) Սամվել Գասպարյանն (102 կգ) ու Վարազդատ Լալայանն (+109 կգ) են, իսկ բրոնզե՝ Արսեն Մարտիրոսյանը (109 կգ) եւ Գոռ Մինասյանը (+109 կգ):

Արդեն այս տարվա Աշխարհի առաջնությունից ծանրորդները պայքարելու են Օլիմպիական խաղերի վարկանիշների համար: Հաջորդ տարվա ԵԱ-ն նախատեսված է Երեւանում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին