Ապրիլ 16, 2024
3289 դիտում

ԵԱ. Դավիթ Հովհաննիսյանի 1-ին չեմպիոնությունը եւ Արա Աղանյանի արծաթե մեդալը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ալբանիայում ընթացող Եվրոպայի առաջնության այսօրվա վերջին մրցահերթում հանդես են եկել մինչեւ 96 կգ քաշային ծանրորդները:

Հայաստանն ունեցել է երկու ներկայացուցիչ՝ Արա Աղանյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը, որոնք թեժ պայքար են ծավալել չեմպիոնության համար:

 

Աղանյանը պոկումը սկսել է 160 կգ-ից ու առանց դժվարության ֆիքսել քաշը, ապա մոտեցել է 165-ին ու նորից այն ենթարկել իրեն: 3-րդ մոտեցմամբ էլ նա գրանցել է 170 կգ ու փոքր արծաթ նվաճել:

 

Հովհաննիսյանը սկսել է 167 կգ-ից, ապա հաջող օտգագործել նաեւ 171 կգ-անոց ծանրաձողը, 3-րդ փորձը չի կարողացել բարձրացնել ու վարժության առաջատարն է դարձել՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ:

 

Հրումում Աղանյանը նորից վստահ է հանդես եկել, նախ 200 կգ բարձրացրել, ապա 205: Այսօր շատ վստահ հանդես եկած Աղանյանը չեմպիոն դառնալու համար 3 կգ-անոց քայլ է կատարել, բայց բավարարվել է արծաթե մեդալով՝ 375 կգ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հովհաննիսյանը մոտեցել է 202 կգ-ին, բայց 1-ին մոտեցումը չի ստացվել, ապա 1 կգ-անոց քայլ է կատարել ու ծանրաձողն իրեն ենթարկել: 206 կգ-ը նա մեծ պայքարով բարձրացրել է եւ երկամարտի 377 կգ-ով չեմպիոն հռչակվել: Հրումում Հովհաննիսյանը 3-րդ արդյունքն է ցույց տվել:

 

Վաղը շատ հագեցած է լինելու հայ ծանրորդների համար: 16:00-ին հանդես է գալու Սամվել Գասպարյանը (102 կգ), ապա 3 ժամ անց պայքարի մեջ է մտնելու Արսեն Մարտիրոսյանը (109 կգ), իսկ 22:00-ին՝ Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ): 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին