Ապրիլ 19, 2024
exclusive
2214 դիտում

Ռաֆիկ Հարությունյան. Հաղթանակս նվիրում եմ նրանց, ովքեր հավատում էին ինձ


Լուսանկարը` Անձնական արխիվից


Տիրանայում Հայաստանի հավաքականի առաջին մեդալը Եվրոպայի առաջնությունում նվաճել է Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ):

Ծանրորդը երկամարտում գրանցել է 354 կգ ու առաջին անգամ չեմպիոն հռչակվել: Mediamax Sport-ին Հարությունյանը պատմել է հաղթական ապրումների մասին:

«Առաջին մեդալս է մեծահասակների պայքարում, հպարտ եմ, որ կարողացել եմ մեր երկրի պատիվը բարձր պահել եւ ուրախացնել մեր ազգին:

Պայքարը Եվրոպայի առաջնությունում շատ թեժ էր, մրցակիցներիս թվում էին Աշխարհի չեմպիոն ու արծաթե մեդալակիր, բազմակի մրցանակակիրներ, պարզապես ես լավ էի պատրաստվել, ինչն էլ օգնեց հաղթել:

Ավելի շատ կիլոգրամներ էի բարձրացնելու հրում վարժությունում, բայց մրցակցությունն արդեն ավարտվել էր ու կարիք չկար նորից մոտենալ ծանրաձողին:

Հաղթանակս նվիրում եմ բոլոր նրանց, ովքեր հավատում էին ինձ ու սպասում այս մեդալին:

Իմ բոլոր մրցումներն էլ ստացված եմ համարում, թեեւ նախկինում չէր հաջողվել մեդալ նվաճել, բայց անգամ այդ ելույթներից շատ բան եմ սովորել:

Փորձելու եմ ուժերիս սահմաններում անել հնարավորինն ու բոլոր մրցումներում լավ հանդես գալ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին