Ապրիլ 19, 2024
exclusive
5856 դիտում

Աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 10 ծանրորդներ


Լուսանկարը` Մեդիամաքս


Ծանրամարտի Աշխարհի առաջնությունն այս տարի կայանալու է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում դեկտեմբերի 7-17-ը:

Հայաստանի հավաքականի 2-րդ մարզիչ Վիգեն Խաչատրյանը Mediamax Sport-ին ասել է, որ առաջնությանը մասնակցելու են 10 ծանրորդով:

ԱԱ են մեկնելու Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Կարեն Ավագյանը, Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը, Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը, Արսեն Մարտիրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանն ու Գոռ Մինասյանը (+109 կգ):

Ի դեպ, օրեր առաջ Հարությունյանը, Ավագյանը, Մարտիրոսյանն ու Լալայանը Ֆինլանդիայում դարձել են Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոններ:

Խաչատրյանը նշել է, որ ծանրորդները հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 5-ը հավաք են անցկացնելու Ուկրաինայում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին