Փետրվար 23, 2026
12792 դիտում

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը չեղարկվել է ու կայանալու է հունիսին


Լուսանկարը` Մեդիամաքս


Ապրիլի 2-12-ը Մոսկվայում նշանակված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը չեղարկվել է:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան տեղեկացրել է, որ կորոնավիրուսի պատճառով առաջնությունը կայանալու է կրկին Մոսկվայում, բայց արդեն հունիսի 13-21-ը:

Հայաստանի հավաքականների կազմում ԵԱ-ին հայտավորված էին 10 ծանրորդ:

Տղամարդկանց թիմում էին Անդրանիկ Կարապետյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը, Կարեն Ավագյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը, Արսեն Մարտիրոսյանը (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Գոռ Մինասյանը, Վարազդատ Լալայանը (+109 կգ):

Կանանց հավաքականում ընդգրկված էին Իզաբելա Յայլյանը (59 կգ), Միլենա Խաչատրյանը (71 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ) եւ Տաթեւ Հակոբյանը (87 կգ):

Մեր ընտրանին