Ապրիլի 2-12-ը Մոսկվայում կայանալու է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:
Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է մասնակից հավաքականների կազմերը:
Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ ԵԱ-ում հանդես են գալու 9 ծանրորդ:
Եվրոպայի չեմպիոնի կոչման համար պայքարելու են Անդրանիկ Կարապետյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը, Կարեն Ավագյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը, Արսեն Մարտիրոսյանը (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Գոռ Մինասյանը, Վարազդատ Լալայանը (+109 կգ):
Կանանց թիմում ընդգրկված են Իզաբելա Յայլյանը (59 կգ), Միլենա Խաչատրյանը (71 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ) եւ Տաթեւ Հակոբյանը (87 կգ):



















