Հայաստանի ծանրամարտի կանանց ընտրանին վաղվանից Ծաղկաձորում անցկացնելու է ուսումնամարզական հավաք:
Թիմի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը Mediamax Sport-ի թղթակից հետ զրույցում ասել է, որ մինչեւ մարտի 8-ն այնտեղ կպատրաստվեն Եվրոպայի առաջնությանը:
Ապա հավաքականը նախապատրաստությունը կշարունակի Աբովյանում կամ Երեւանում:
Ներսիսյանի գլխավորությամբ ապրիլի 2-12-ը Եվրոպայի առաջնությունում ելույթ են ունենալու հինգ մարզուհի. Իզաբելա Յայլյան (59 կգ), Միլենա Խաչատրյան (71 կգ), Լիանա Գյուրջյան (81 կգ), Տաթեւ Հակոբյան (87 կգ) եւ Արփինե Դալալյան (+87 կգ):



















