Իրանի Ռաշտ քաղաքում ընթանում է ծանրամարտի Ֆաջրի գավաթը, որտեղ ծանրորդները վաստակում են նաեւ Օլիմպիական միավորներ:
Հայաստանի հավաքականից առաջինը ելույթ է ունեցել Անդրանիկ Կարապետյանը (81 կգ): Նա պոկում վարժությունում գլխավերեւում պահել է 160 կգ ծանրաձողն ու նվաճել փոքր ոսկե մեդալ: Հրումում հայ ծանրորդը կարողացել է ֆիքսել 185 կգ-ն: Երկամարտի 345 կգ արդյունքով Կարապետյանը ելույթն ավարտել է չորրորդ տեղում:
Քիչ անց հարթակ է դուրս գալու Եվրոպայի եւ Աշխարհի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը (96 կգ):




















