Դեկտեմբեր 22, 2024
10722 դիտում

Ծանրորդները տարին կեզրափակեն վարկանշային Աշխարհի Գավաթով


Լուսանկարը` weightlifting.by


Քաթարում այսօր մեկնարկում է ծանրամարտի Աշխարհի վարկանշային Գավաթի խաղարկությունը:

Հայաստանը 4 տիտղոսակիր մարզիկներ են ներկայացնելու: Ելույթ են ունենալու Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը (81 կգ), Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Աշխարհի ու Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանն ու ԱԱ-ի եւ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ):

 

Մկրտչյանն առաջին անգամ է հանդես գալու նոր քաշային կարգում: Նա հոկտեմբերին կայացած Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունից հետո է 89-ից  տեղափոխվել 96 կգ քաշային կարգ:

 

Հայաստանի ընտրանին մրցաշարին պատրաստվել է Աբովյանում անցկացրած հավաքի ընթացքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին