Փետրվար 23, 2026
5512 դիտում

Առաջին ոսկե ու արծաթե մեդալները պատանիների ծանրամարտի ԵԱ-ում


Լուսանկարը` Մեդիամաքս


Պատանի ծանրորդները սկսել են պայքարն Իսրայելի Էլիաթ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում:

Այսօր Հայաստանի հավաքականի կազմում առաջին ոսկե մեդալը Մ-17 տարեկանների պայքարում նվաճել է Գառնիկ Ցոլակյանը (49 կգ): Նա 192 կգ է բարձրացրել ու շրջանցել իր բոլոր մրցակիցներին:

Մ-15 տարեկանների ԵԱ-ում էլ արծաթե մեդալակիր է դարձել Գարիկ Ոսկանյանը: Մինչեւ 49 կգ քաշային կարգում ծանրորդը երկամարտի 182 կգ-ով 2-րդ տեղն է գրավել: Նրանից 2 կգ ավել է բարձրացրել ու հաղթող դարձել ռուս Ռոման Դանիլովը:

Մեր ընտրանին