Դեկտեմբեր 26, 2024
exclusive
5233 դիտում

Լիանա Գյուրջյան. Կփորձեմ մյուս մրցաշարերում եւս առաջին տեղը գրավել


Լուսանկարը` Մեդիամաքս


Լիանա Գյուրջյանը երեկ Բուխարեստում հռչակվեց մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի ոսկե մեդալակիր:

Ծանրորդուհին Mediamax Sport-ի թղթակցին ասել է, որ անչափ ուրախ է հատկապես այն առումով, որ կարողացել է օգտագործել բոլոր 6 մոտեցումները:

«Կիլոգրամներս չեմ բավարարել, սակայն հանգստություն է տալիս այն, որ վստահ կատարեցի բոլոր մոտեցումներս: Նման արդյունքի հասա մարզիչներիս աջակցության եւ իմ արած գործի հանդեպ մեծ հավատի շնորհիվ: Կաշխատեմ, որ մյուս մրցաշարերում ավելի լավ հանդես գամ ու կրկին առաջին տեղը գրավեմ»,-ասել է Գյուրջյանը:

Մարզուհին ավելացրել է, որ ԵԱ-ն իրեն մեծ փորձ ու վստահություն է տվել, որոնք կօգնեն հաջորդ ելույթների ժամանակ. «Շնորհակալություն եմ հայտնում իմ մարզիչներին ու ընկերներին միշտ կողքիս լինելու ու օգնելու համար»:

Գյուրջյանը մինչեւ 20 տարեկանների ԵԱ-ի 81 կգ քաշայինների պայքարում ոսկե մեդալ էր նվաճել երկամարտի 215 կգ արդյունքով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին