Փետրվար 16, 2026
3817 դիտում

ԱԱ. Այսօր հանդես կգան Տաթեւ Հակոբյանն ու Սամվել Գասպարյանը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Պատտայայում (Թաիլանդ) ընթացող ծանրամարտի Աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտնելու 2 հայ ծանրորդներ:

Նախ մինչեւ 81 կգ քաշային կարգում հանդես է գալու Տաթեւ Հակոբյանը: Նա ելույթը սկսելու է Երեւանի ժամանակով 14:55-ին: Այդ քաշային կարգում ելույթ են ունենալու 10 մասնակիցներ:

Ապրիլին Բաթումիում կայացած Եվրոպայի առաջնությունում Հակոբյանը պոկում վարժությունում փոքր բրոնզե մեդալ էր նվաճել, երկամարտում էլ 230 կգ-ով 4-րդ տեղը գրավել:

17:25-ին էլ պայքարի մեջ է մտնելու Եվրոպայի արծաթե մեդալակիր Սամվել Գասպարյանը (102 կգ): Նա չեմպիոնության համար մրցելու է 11 ծանրորդների հետ: Հայ մարզիկի նախնական պատվերը 395 կգ է, նույնքան է հայտավորել նաեւ կորեացի Յունսեոնգ Ջին:

Եվրոպայի առաջնությունում Գասպարյանն արծաթե մեդալակիր էր դարձել 377 կգ-ով:

Մեր ընտրանին