Սուվայում ավարտված ծանրամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում միակ մեդալը նվաճել է Վարազդատ Լալայանը:
Նա գերծանր քաշային կարգում բարձրացրել է 419 կգ ու կանգնել պատվոհարթակի առաջին աստիճանին:
Mediamax Sport-ին ծանորդն ասել է, որ 1-ին տեղն իրեն դժվարությամբ է տրվել` համառ ու լարված պայքարում:
«Տպավորություններս անբացատրելի են, հավատում էի հաղթանակիս ու կարողացա առաջինը լինել: Թիմակիցներս էլ ինձ շատ օգնեցին, կողքիս էին ու աջակցում էին»,- ասել է ծանրորդը:
Լալայանը 1 կգ-ով է գերազանցել արծաթե մեդալ նվաճած իրանցի Ալի Դավուդիին:
«Նախորդ տարի նրան Աշխարհի առաջնությունում զիջել էի, բայց այս անգամ ավելի լավ էի պատրաստվել ու հանձնվելու իրավունք չունեի: Վստահ հանդես եկա Սուվայում ու առաջ անցա նրանից»,- ավելացրել է Լալայանը:
Նա ընդգծել է, որ իր ոսկե մեդալում շատ մեծ է եղել հավաքականի ու անձնական մարզիչների դերը:




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: