Օգոստոս 10, 2025
exclusive
5001 դիտում

Խաչատրյան. Տղաները պարզապես հիանալի հանդես եկան


Լուսանկարը` Mediamax


Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի առաջնությունում երեկ մինչեւ 89 կգ քաշային կարգում նվաճեց երկու մեդալ:

Հակոբ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Դավիթ Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալակիր:


Mediamax Sport-ը հաջող ելույթներից հետո զրուցել է հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանի հետ:


Հակոբի ոսկե մեդալին մենք սպասում էինք, որովհետեւ Աշխարհի նախորդ տարվա առաջնությանը բարձրացրել էր այս կիլոգրամները: Նա շատ լավ էր պատրաստվել այս մրցմանը, պարզապես գերազանց հանդես եկավ:


Դավիթի ելույթը հիանալի էր: Նա արեց անհնարինը, բարձրացրեց այնպիսի կիլոգրամներ, որոնք չէր արել մարզումների ընթացքում: Այս մեդալին նա արժանի է:


Աշնանը կայանալիք Աշխարհի առաջնությունից առաջ սա տղաների համար շատ լավ մեկնարկ էր, մի քանի կիլոգրամներ ավելացնելուց հետո նրանք նաեւ այնտեղ կկարողանան մեդալներ նվաճել:


Հակոբին ԱԱ-ում արդեն նոր՝ 96 քաշային կարգում կտեսնենք, իսկ Դավիթին՝ 89:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին