Դեկտեմբեր 22, 2024
11452 դիտում

Գոռ Մինասյան. Ասես Աշխարհի առաջնությունը տեղափոխվել էր Հայաստան


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնության գերծանր քաշայինների պայքարը վերածվել էր աշխարհի ուժեղ մարզիկների դիմակայության: Միմյանց դեմ մրցում էին Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն ու Օլիմպիական խաղերի մեդալակիրներ, երիտասարդական առաջնությունների հաղթող:

 

Ելույթից հետո ծանրորդները գնահատել են իրենց արդյունքներն ու խոսել լարված մրցակցության մասին:

 

Գոռ Մինասյան

 

Մրցակցությունը թեժ էր, մասնակցում էին Եվրոպայի ամենուժեղ ծանրորդները: Աշխարհի մակարդակով շատ լուրջ մարզիկներ էին մրցում միմյանց դեմ: Կարելի է նույնիսկ ասել, որ Եվրոպայի կամ էլ Աշխարհի առաջնությունը տեղափոխվել էր Հայաստան:

 

Ես երկամարտի 428 կգ-ով առաջինն էի: Բարձրացրած կիլոգրամներս ու ելույթս միջին եմ գնահատում, դեռ լավ մարզավիճակում չեմ, մինչեւ ԵԱ երկու ամիս կա ու դեռ կհասցնեմ պատրաստվել:

 

Սիմոն Մարտիրոսյան


Այս պահի համար բարձրացրած կիլոգրամներս, իհարկե, գոհացնում են, քանի որ ընդամենը 1 ամիս առաջ է, որ սկսել ենք հավաքը, այսքան շուտ չի կարելի մտնել մարզավիճակի մեջ: Եվրոպայի առաջնությանը լավ արդյունքներ ու ռեկորդային կիլոգրամներ ցույց կտանք:

 

Մեկ քաշային կարգ բարձր մասնակցեցի, որտեղ իմ ընկերներն են հանդես գալիս: Նրանց հետ չէի մրցակցում, պարզապես դուրս եկանք ու մրցումային ռեժիմի մեջ մտանք:

 

Եվրոպայի առաջնությունում միանշանակ ավելի լավ արդյունքներ կլինեն: Բայց ամենակարեւորն ԱԱ-ն է, որտեղ խաղարկվելու են Օլիմպիական միավորներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին