Դեկտեմբեր 22, 2024
3658 դիտում

Հայաստանի առաջնությունն ավարտվեց լարված ու գեղեցիկ պայքարով


Լուսանկարը` allthingsgym.com


Երեւանում այսօր ավարտվեց Հայաստանի ծանրամարտի առաջնությունը: Վերջին մրցումային օրը ելույթ ունեցան ծանր եւ գերծանր քաշային կարգի մարզիկները:

109 կգ քաշում 356 կգ-ով առաջին տեղը գրավեց Սամվել Գասպարյանը: Նրան հաջորդեցին Սարգիս Կիրակոսյանը (317 կգ) եւ Դավիթ Յայլյանը (260 կգ):

 

+109 կգ-ում պայքարի հիմնական հավակնորդները Հայաստանի հավաքականի ամենատիտղոսակիր ծանրորդներն էին՝ Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը: Այստեղ չեմպիոնի կոչումը նվաճեց Մինասյանը, որը երկամարտի արդյունքով բարձրացրեց 428 կգ:

 

Ալեքսանյանը 426-ով երկրորդն է, իսկ Մարտիրոսյանը 421-ով՝ երրորդը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին