Հունիս 17, 2025
68 դիտում

«Նոա»-ն ՉԼ-ի որակավորման 1-ին փուլում կհանդիպի «Բուդուչնոստ Պոդգորիցա»-ին


Լուսանկարը` FC Noah


Նիոնում քիչ առաջ կայացավ Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի վիճակահանությունը։

Հայաստանն այս մրցաշարում ներկայացնում է երկրի չեմպիոն «Նոա»-ն։ Վերջինիս մրցակիցը լինելու է «Բուդուչնոստ Պոդգորիցա»-ն (Մոնտենեգրո)։

Առաջին հանդիպումները կայանալու են հուլիսի 8-9-ին, իսկ պատասխանները՝ 15-16-ին։ «Նոա»-ն այս օրերին հավաք է անցկացնում Ավստրիայում՝ պատրաստվելով ՉԼ-ի մեկնարկին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին