Դեկտեմբեր 15, 2025
271 դիտում

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին Ջին Քինգի գավաթում մեկնարկել է հաղթանակով


Լուսանկարը` Հայաստանի թենիսի ֆեդերացիա


Հայաստանի թենիսի կանանց հավաքականը հաղթանակով է մեկնարկել Մոլդովայում ընթացող Բիլլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում:

Երրորդ ենթախմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը 3:0 հաշվով ուժեղ է եղել Սան Մարինոյից: Մենախաղում հաղթանակ են տարել Ալեքսանդրա Կորնեւան (6:1, 6։1) ու Ալինա Սողոմոնյանը (6:4, 1։6, 6։3)։ Անի Ամիրաղյան-Ալինա Սողոմոնյան զույգը 6:2 6։1 հաշվով հաղթել է նաեւ զուգախաղում։

Հայաստանի հետ նույն խմբում են ընդգրկված նաեւ Մալթայի ու Անդորրայի հավաքականները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին