Միլանում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի պատանիների վարկանշային առաջնությունում Հայաստանի հավաքականն արդեն մեդալ է նվաճել:
Գեւորգ Դավթյանի սաներից հաջողության է հասել Գոռ Սահակյանը: Մինչեւ 15 տարեկանների 50 կգ քաշային կարգում նա հաղթող է դարձել երկամարտի 178 կգ արդյունքով:
Պոկում վարժությունում Սահակյանը նույնպես առաջինն է եղել 80 կգ-ով, հրումում էլ նա բրոնզի է արժանացել 98 կգ մոտեցման շնորհիվ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: