Հունվար 15, 2026
63 դիտում

Հայաստանի հրաձգության հավաքականը պատրաստվում է Երեւանում կայանալիք ԵԱ-ին


Լուսանկարը` ISSF


Հայաստանի հրաձգության հավաքականը պատրաստվում է փետրվարի 27-ին Երեւանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Հայ հրաձիգները Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ վաղուց են մարզվում այդ ստուգատեսի համար: 

Մրցաշրջանի բացումը Հայաստանի թիմը կկատարի Մյունխենում, որտեղ հունվարի 20-ին միջազգային մրցաշարի կմասնակցի, հայտնում է ՀԱՕԿ-ը: Մարզիչը հայտավորել է 7 հրաձիգի:

Եվրոպայի առաջնությունից հետո մյուս կարեւոր մրցաշարը կլինի ապրիլին Չինաստանում կայանալիք Աշխարհի Գավաթի խաղարկությունը: Իսկ նոյեմբերին Կատարում նախատեսված Աշխարհի առաջնությունը վարկանշային կլինի, լավագույն 6-յակում ընդգրկված հրաձիգները կնվաճեն 2028-ի Օլիմպիական խաղերի ուղեգրեր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին