Հունվար 15, 2026
95 դիտում

Խորեն Բայրամյան․ Վաղ թե ուշ Հայաստանի հավաքականը հաջողության կհասնի


Լուսանկարը` FC Rostov


«Ռոստով»-ի ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանը հավատում է Հայաստանի ազգային հավաքականի հաջողությանը։

«Ինչպես ցանկացած հայ ու հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ես շատ ցավոտ եմ ընդունում մեր ընտրանու գրանցած արդյունքները։ Սակայն այնտեղ կան մարդիկ, ովքեր հասկանում են, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել։ Թիմը երիտասարդ է, վաղ թե ուշ Հայաստանի ընտրանին հաջողության կհասնի»,- Championat.com-ին ասել է Բայրամյանը։

Նա օրինակ է բերել Ուզբեկստանին ու Վրաստանին՝ նշելով, որ ամեն ինչ էլ հնարավոր է․ «Ես վստահ եմ, որ Հայաստանը եւս մեծ քայլ կկատարի։ Եթե հնարավորություն է ստեղծվում, ֆուտբոլիստները պետք է մեկնեն այլ առաջնություններ՝ փորձ ձեռքբերելու համար»։

Հայ ֆուտբոլիստն անդրադարձել է նաեւ թիմի ավագ Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերին։

«Նա 25 տարեկան է։ Կարծում եմ, որ ինքն էլ է ցանկանում ուժեղ առաջնություն տեղափոխվել, բայց առաջարկը եւս լավը պետք է լինի։ Նա Իսպանիայի կամ Իտալիայի առաջնությունների 9-10-րդ տեղերում ընթացող թիմերի մակարդակի չէ, արժանի է ավելիին՝ թոփ-5-ի։ Եթե «Միլան» կամ «Ինտեր» տեղափոխություն չստացվի, ապա «Լացիո»-ն լավ տարբերակ է»,-ավելացրել է նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին