Ապրիլ 24, 2024
16072 դիտում

Երիտասարդական ԱԱ-ում Ռաֆիկ Հարությունյանը բրոնզ է նվաճել


Լուսանկարը` iwf.net

Լուսանկարը` iwf.net


Տաշքենդում ընթացող ծանրամարտի երիտասարդական Աշխարհի առաջնությունում Հայաստանն առաջին մեդալն է նվաճել:

Մինչեւ 77 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Ռաֆիկ Հարությունյանը: Երկամարտի արդյունքում նա հավաքել է 324 կգ:

Հաղթողի կոչումը 336-ով նվաճել է Ռիտվարս Սուարեւսը (Լատվիա), 2-րդն էլ իրանցի Հուսեյն Սոլթանին է, նա բարձրացրել է 326 կգ:

ԱԱ-ում ելույթ են ունենալու նաեւ Սամվել Բաբակյանն (94 կգ) ու Վարազդատ Լալայանը (+ 104 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին