Հունվար 30, 2026
117 դիտում

Մոսեսով. ՕԽ-ին չեմ մասնակցում դահուկասպորտի ֆեդերացիայի որոշմամբ


Լուսանկարը` Getty Images


Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի խորհուրդը որոշել է, որ ձմեռային Օլիմպիական խաղերի լեռնադահուկայինների պայքարում մասնակցելու է ոչ թե ավելի բարձր վարկանիշով Գլեբ Մոսեսովը, այլ Հարություն Հարությունյանը:

Մոսեսովը դասակարգման աղյուսակում 302-րդն է, իսկ Հարությունյանը՝ 2572-րդը:

Չնայած Մոսեսովն ուղեգիր է նվաճել, սակայն խաղերը բաց կթողնի: «Թե ինչու չեմ մասնակցում խաղերին, հարցրեք ֆեդերացիային կամ էլ մարզչական խորհրդին, նրանք են այդպես ցանկացել: Մարզչական խորհուրդ է եղել, որն էլ կայացրել է որոշումը: Ցավալի է, որովհետեւ փորձում եմ առավելագույնս լավ արդյունքներ գրանցել Հայաստանի համար ու երկիրը դուրս բերել միջազգային մակարդակի: Շարունակում եմ պատրաստվել Եվրոպայի Գավաթի փուլերին ու կփորձեմ հնարավորինս շատ միավորներ վաստակել, որպեսզի մասնակցեմ Աշխարհի Գավաթին ու շարունակեմ Հայաստանն առաջ տանել լեռնադահուկային սպորտում»,- Մոսեսովն ասել է sportaran.com-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին