Ավստրալիայի բաց առաջնության առաջին կիսաեզրափակիչը բավական դիտարժան ու դրամատիկ ստացվեց։
Միմյանց դեմ մրցում էին առաջին ռակետ Կառլոս Ալկարասն ու երրորդ ռակետ Ալեքսանդր Զվերեւը։ Առաջին երկու սեթում հաղթանակ տոնեց իսպանացի թենիսիստը՝ 6։4, 7։6։ Երրորդում եւս նա ուներ առավելություն, սակայն չկարողացավ օգտագործել այն։ Ոտքի վնասվածքով պայմանավորված նա սկսեց ավելի շատ սխալներ թույլ տալ, ինչից օգտվեց Զվերեւն ու կարողացավ աստիճանաբար իր կողմը թեքել խաղը։ Հաջորդ երկու սեթում հաղթեց գերմանացին՝ 6։7, 6։7։
Վճռորոշ 5-րդ սեթում թենիսիստները կրկին հիանալի պայքար ծավալեցին։ Այստեղ անհամեմատ ուժեղ գտնվեց Ալկարասը եւ հաղթեց 7։5 հաշվով՝ դուրս գալով եզրափակիչ։
Հանդիպումը տեւեց 5 ժամ 27 րոպե, ինչը ռեկորդային է։ Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչներում սա եղավ ամենաերկար տեւած դիմակայությունը։
Քիչ անց կորտ դուրս կգան Նովակ Ջոկովիչն ու Յանիկ Սինները՝ վիճարկելու եզրափակչի վերջին ուղեգիրը։




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: