Այս տարվա ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կայանալու է Բուխարեստում:
Ինչպես հայտնում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը, այն կկայանա մարտի 26-ից ապրիլի 1-ը:
Նախապես ԵԱ-ն պետք է Ալբանիան անցկացներ, սակայն այն որակազրկված երկրների թվում է ու զրկվել է մրցաշարն անցկացնելու իրավունքից:
Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը Mediamax Sport-ին ասել է, որ հայ ծանրորդներն Եվրոպայի առաջնությունը բաց են թողնելու:



















