Ապրիլ 23, 2024
exclusive
43081 դիտում

Ալավերդյան. Մեծ աշխատանք էինք կատարել ԵԱ-ում նման արդյունքի համար


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը Եվրոպայի երիտասարդական առաջնությունում իր սաների կատարած աշխատանքը լավ է գնահատում: Միասին Մ-20 ու 23 տարեկանների մրցաշարում նրա սաները 20 մեդալ են նվաճել:

«Անդրանիկ Կարապետյանը վնասվածքից հետո առաջին ոսկե մեդալը նվաճեց ու Մ-23 տ. առաջնությունում լավագույն մարզիկը ճանաչվեց: Երկամարտում նա 360 կգ հավաքեց, ավելի քիչ քան այս տարվա Ունիվերսիադայում, այն ժամանակ 364-ով արծաթ էր նվաճել: Կրկին հաջող հանդես եկավ ու ռեկորդ սահմանեց Սիմոն Մարտիրոսյանը, նա էլ իր տարիքայինների պայքարում է լավագույնը դարձել: Շատ լավ ելույթ ունեցավ Կարուշ Ղուկասյանը: Գոռ Մինասյանը նույնպես հաջողությամբ ավարտեց մրցաշարը»,- Mediamax Sport-ին խոստովանել է Ալավերդյանը:

Նա նշել է, որ հսկայական աշխատանք են կատարել այս արդյունքին հասնելու համար, ու մարզիկներն իրեն հուսախաբ չեն արել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին