2025 թվականին համաշխարհային սպորտում տեղի են ունեցել բազմաթիվ թեժ ու սպասված իրադարձություններ, որոնք անմահացրել են բազմաթիվ լուսանկարիչներ։
«Ֆոտոպատմություններ»-ում ներկայացնում ենք մեր գործընկեր Reuters-ի ընտրած լավագույն կադրերից մի քանիսը։
Ավստրալիայի ներկայացուցիչ Դանիելե Սքոթի մարզումն է՝ Աշխարհի առաջնության ելույթից առաջ։
Լուսանկարը` Reuters
Ժան-Դավիթ Դյուվալի ելույթն Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում։ 27 մ ջրացատկի այս լուսանկարը պարզապես ցնցող է ստացվել։
Լուսանկարը` Reuters
Ջրային մարզաձեւերից եւս մեկ կադր։ Իսպանիայի արտիստիկ լողի թիմի ելույթն ԱԱ-ի եզրափակչում։
Լուսանկարը` Reuters
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին վերջապես այս տարի հասավ երազանքին՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը։ Նա հաջողությունն այսպես է տոնել ֆուտբոլիստների հետ։
Լուսանկարը` Reuters
Մոհամեդ Սալահն «Էնֆիլդ»-ում «Տոտենհեմ»-ին հաղթելուց հետո ուրախությունն արտահայտել է երկրպագուների հետ նկարվելով։
Լուսանկարը` Reuters
Տարին ցավալի կորոտ բերեց ոչ միայն «Լիվերպուլ»-ի ու Պորտուգալիայի հավաքականի, այլ ողջ ֆուտբոլային հանրությանը։ Ավտովթարից մահացան Դիոգո Ժոտան ու նրա եղբայրը։ Վիջիլ վան Դեյկը եւ Էնդրյու Ռոբերթոսնը՝ նրանց հոգեհանգստին։
Լուսանկարը` Reuters
Յանիկ Սիներն է՝ Ավստրալիայի բաց առաջնությունում հաղթանակ տոնելուց ու գավաթը նվաճելուց հետո։
Լուսանկարը` Reuters
Աշխարհի ակումբային առաջնության «Պաչուչա»-«Զալցբուրգ» հանդիպման ժամանակ կայծակն ու որոտն անպակաս են եղել, ինչը նկատել են լուսանկարիչները։
ԱՄՆ-ից անցնենք Սաուդյան Արաբիա, որտեղ ավազե լեռների մեջ պայքարում էին ավտոարշավորդները։
Լուսանկարը` Reuters
Սա էլ Լյուիս Հեմիլթոնի ելույթն է Բահրեյնում՝ Ֆորմուլա 1-ի պայքարի ժամանակ։
Լուսանկարը` Reuters
Իսկ սա Փարիզն է եւ ամենամյա Տուր դե Ֆրանսը, որին հետեւելու համար հավաքվում են հազարավոր երկրպագուներ։
Լուսանկարը` Reuters
2025-ի լավագույն կադրերն ավարտենք Արման Դուպլանտիսի հետ, որն այս տարի սահմանել է մի շարք ռեկորդներ ու արդեն իսկ իր անունը գրել համաշխարհային սպորտում։
Լուսանկարը` Reuters




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: