Հուլիս 03, 2025
25622 դիտում

Սիմոն Մարտիրոսյանը դարձել է Ունիվերսիադայի չեմպիոն


Լուսանկարը` iwf.net


Թայպեում շարունակվում են ամառային Ուսանողական խաղերն, ու այսօր Հայաստանի հավաքականից հանդես է եկել ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը:

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնն ու Եվրոպայի այս տարվա չեմպիոնը մինչեւ 105 կգ քաշային կարգում կանգնել է պատվոհարթակի առաջին աստիճանին:

Պոկում վարժությունում Մարտիրոսյանն օգտագործել է միայն մեկ մոտեցում՝ գլխավերեւում պահելով 180 կգ ծանրաձող:

Հրումում ծանրորդը շարունակել է վստահ գործել ու ելույթը ավարտել 221 կգ-ով: Երկամարտի 401 կգ արդյունքով նա նվաճել է ոսկե մեդալ:

Հայաստանի հավաքականից ավելի վաղ ոսկե մեդալակիր է դարձել մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը, արծաթե՝ ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը, բրոնզե՝ թաեքվոնդիստ Սերգեյ Վարդազարյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին