Հուլիս 03, 2025
121 դիտում

«Վան»-ը ներկայացրել է նոր գլխավոր մարզչին


Լուսանկարը` FC Alashkert


Չարենցավանի «Վան»-ը ներկայացրել է նոր գլխավոր մարզչին։

Այս պաշտոնում նշանակվել է Էդգար Թորոսյանը, որի ղեկավարությամբ թիմը հանդես կգա Հայաստանի առաջնության 2025/26 մրցաշրջանում, հայտնում են ակումբից։

Թորոսյանն ավելի վաղ գլխավորել է «Ալաշկերտ»-ը, «Արարատ»-ը եւ «Շիրակ»-ը:

«Վան»-ում մի քանի շաբաթ առաջ տեղի էին ունեցել փոփոխություններ, գլխավոր մարզիչ Վահե Գեւորգյանն ու բազմաթիվ ֆուտբոլիստներ տեղափոխվել էին «Ալաշկերտ»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին