Հուլիս 03, 2025
154 դիտում

Ֆուտբոլային աշխարհը սգում է Դիոգո եւ Անդրե Ժոտաների մահը


Լուսանկարը` FC Liverpool

Լուսանկարը` FC Liverpool

Լուսանկարը` FC Liverpool

Լուսանկարը` FC Liverpool


28 տարեկանում մահացել է «Լիվերպուլ»-ի ու Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Դիոգո Ժոտան:

Նրա մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Իսպանիայի Սամորա նահանգում: Նրա հետ է եղել նաեւ կրտսեր եղբայրը՝ 25-ամյա Անդրե Սիլվա Ժոտան, ով նույնպես ֆուտբոլիստ է:

Դիոգո Ժոտան նախորդ շաբաթ ամուսնացել էր Ռութ Կարդոզոյի հետ։ Զույգը 3 երեխա ունի:

Լուսանկարը` FC Liverpool


Ֆուտբոլիստի մահվան կապակցությամբ բազմաթիվ ակումբներ ու խաղացողներ են իրենց ցավակցությունները հայտնում:

««Լիվերպուլ»-ն այս պահին որեւէ մեկնաբանություն չի անի եւ խնդրում է հարգել Դիոգոյի եւ Անդրեի ընտանիքի, ընկերների, թիմակիցների ու ակումբի աշխատակազմի անձնական կյանքը: Նրանք փորձում են հաշտվել անհավանական կորստի հետ: Մենք շարունակելու ենք մեր լիակատար աջակցությունը ցուցաբերել նրանց»,- տարածել է ակումբը:

Լուսանկարը` FC Liverpool


Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Պեդրո Պրոենկայի խոսքով՝ մեծ ցավ է ապրում ու ջախջախված է ողջ պորտուգալական ֆուտբոլը.

«Դիոգո Ժոտան ավելին էր, քան պարզապես հիանալի խաղացող, նա արտակարգ մարդ էր, հարգված թիմակիցների եւ մրցակիցների կողմից»:



Պորտուգալիայի հավաքականի նախկին խաղացող Պեպեն էլ այսպես է իր ցավն արտահայտել. «Հենց նոր եմ ստացել Դիոգոյի մահվան լուրը: Չեմ կարողանում հավատալ: Պարզապես ջախջախված եմ»: Դարպասապահ Դավիդ դե Խեան էլ նշել է, որ երբեմն կյանքն, իսկապես, դաժան է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին