Հուլիս 17, 2025
14471 դիտում

Նազիկ Ավդալյանը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն


Լուսանկարը` bbc.co.uk


Այսօր Նորվեգիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականն առաջին ոսկե մեդալն է նվաճել:

Աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը դարձել է Եվրոպայի կրկնակի հաղթող: Մինչեւ 69 կգ քաշային կարգում ծանրորդուհին հավաքել է 237 կգ ու անհասանելի դարձել մրցակիցների համար:

 

Պոկում վարժությունում նա 105 կգ-ով նվաճել է փոքր արծաթե մեդալ, իսկ հրումում 132 գ-ով՝ ոսկե:

 

«Հաղթանակս նվիրում եմ Ղարաբաղում կռվող բոլոր տղաներին: Մենք ձեզ հետ ենք, մենք ձեզանով ենք ուժեղ»,- ելույթից հետո ասել է Ավդալյանը:

 

Ավելի վաղ Եվրոպայի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականին հաջողվել է նվաճել 1 ոսկե ու 1 արծաթե մեդալ: 77 կգ քաշային կարգում հաղթողի կոչումը նվաճել է Անդրանիկ Կարապետյանը, իսկ պատվոհարթակի 2-րդ աստիճանին կանգնել է Տիգրան Մարտիրոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին