Նոյեմբեր 20, 2024
25666 դիտում

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը Եվրոպայի չեմպիոն է


Անդրանիկ Կարապետյան
Անդրանիկ Կարապետյան

Լուսանկարը` Facebook

Տիգրան Մարտիրոսյան
Տիգրան Մարտիրոսյան

Լուսանկարը` Facebook

Քրիստինե Պետրոսյան
Քրիստինե Պետրոսյան

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի հավաքականը Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում նվաճել է առաջին մեդալները:

Տղամարդկանց մինչեւ 77 կգ քաշայինների պայքարում մեր երկիրը ներկայացնող Անդրանիկ Կարապետյանն ու Տիգրան Մարտիրոսյանը դարձել են Եվրոպայի չեմպիոն ու փոխչեմպիոն:

Նախորդ տարվա բրոնզե մեդալակիր Կարապետյանը պոկում վարժությունում ցույց է տվել 170 կգ արդյունք ու նվաճել փոքր ոսկե մեդալ: Հրման ժամանակ եւս նա անգերազանցելի է եղել ու բարձրացրել է 197 կգ` կրկին նվաճելով փոքր ոսկի: Երկամարտի արդյունքով Կարապետյանն առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն:

Եվրոպայի գործող չեմպիոն Մարտիրոսյանն էլ պոկումում օգտագործել է մեկ մոտեցում` գլխավերեւում պահելով 160 կգ ծանրաձող: Հրումում նա կրկին հաջող է հանդես եկել ու 192 կգ-ով նվաճել փոքր արծաթե մեդալներ: Երկամարտի արդյունքով նա դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Այսօր ավելի վաղ կանանց պայքարում Քրիստինե Պետրոսյանը (63 կգ) 207 կգ արդյունքով ելույթն ավարտել էր 5-րդ տեղում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին